COVID-19. Մեծահասակների համար օգնություն

Print
Share & Bookmark, Press Enter to show all options, press Tab go to next option

Սնունդ

2020 թվականի մարտի 20-ի դրությամբ «Մեծահասակների սննդի ծրագրում» ներկայումս ընդգրկված անձանց համար սննդի բաշխման ծրագիրը հետևյալն է.

  • 7 օրվա սառեցված սնունդ այն մեծահասակների համար, ովքեր հնարավորություն ունեն սնունդը տաքացնելու և պահելու սառնարանում կամ սառցախցիկում։
  • Քաղաքապետարանի անձնակազմի կողմից առաքում կամ մեծահասակի կամ նրա ընկերոջ/ ընտանիքի անդամի/ նրա կողմից հանձնարարված անձի կողմից իր հետ տանելու տարբերակ` նշանակված օրերին` ժամը 15:00-ից 16:00-ը։
  • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» սնունդ կբաժանվի նրանց, ովքեր հնարավորություն չունեն տաքացնել սառեցված կերակուրները, և նոր հաճախորդներին*՝ երկու կենտրոններում՝
  • Մեծահասակների հանգստի կենտրոն – 201 East Colorado, Glendale, CA 91205 – շաբաթը յոթ օր
  • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝ հիմնական նախասրահի մուտքից՝ Գլենդելի Կենտրոնական գրադարանի մոտ։
  • Սպար Հայթս համայնքային կենտրոն – 1613 Glencoe Way, Glendale, CA 91208 – ՄԻԱՅՆ երկուշաբթիից ուրբաթ օրերին
    • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝Փալոմա պող./Paloma Ave. մուտքից

* Նոր հաճախորդները պետք է լրացնեն «Միասնական ընդունելության ձևը», նախքան սնունդ ստանալը։

  • Նոր հաճախորդները պետք է լինեն 60 և ավելի բարձր տարիքի անձինք;
  • Սննդի առկայությունը կախված է մատակարարումից

Մեծահասակների սննդի ծրագրի վերաբերյալ տեղեկությունների կամ հարցումների համար խնդրում ենք եք զանգահարել (818) 548-3775 հեռախոսահամարով։


Օդափոխիչի աջակցության ծրագիր

Ինչպե՞ս է այն գործում:

Օդափոխիչի աջակցության ծրագիրը կառավարվում է Գլենդելի քաղաքապետարանի Համայնքայի ծառայությունների և պուրակների բաժնի կողմից`օգնելու Գլենդելում ցածր եկամուտ ունեցող տարեցների համար տանն ապահովել զով ջերմաստիճան`օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց: Ծրագիրը տրամադրում է մեկ անվճար օդափոխիչ՝ 60 և ավելի բարձր տարիքի այն իրավասու բնակիչներին, ովքեր ապրում են Գլենդել քաղաքում և բավարարում են իրավասության այլ պահանջները: Ծրագիրը հնարավորություն է տալիս բնակիչներին հարմարավետ մնալ իրենց տներում` հետևելով «Տանն ավելի ապահով է» հրամանին` COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով:

Իրավասության չափանիշները.

  • Դիմորդները պետք է լինեն 60 և ավելի բարձր տարիքի անձինք:
  • Սպասարկման տարածքներն են՝ Գլենդել, Մոնթրոզ, Վերդուգո և Լա Քրեսենթա:
  • Անհրաժեշտ է բավարարել ցածր եկամտի պահանջները (տե՛ս դիմումը)։
  • Դիմորդները պետք է ունենան օդի ջերմաստիճանի զովացման անհապաղ կարիք. նրանք չպետք է ունենան կենտրոնական օդափոխիչ համակարգեր, սենյակային օդափոխիչներ կամ պատի օդորակիչներ:

Պահանջվող փաստաթղթերը.

  • Պետական նույնականացման փաստաթուղթ՝ լուսանկարով՝ տարիքը և ինքնությունը ստուգելու համար
  • Եկամտի մասին փաստաթուղթ`եկամտի իրավասությունը ստուգելու համար (տե՛ս դիմումը)

Ինչպե՞ս դիմել.

  • Առցանց՝ այցելելով Glendaleca.gov/cspcares
  • Հեռախոսով՝զանգահարել (818) 548-3775՝ դիմումի գործընթացը սկսելու համար։ Գործի մենեջերը կօգնի Ձեզ լրացնել ձևաթուղթը և ստուգել իրավասությունը:
  • Փոստով՝ հետևյալ հասցեով՝ Adult Recreation Center C/O Cooling Fan Assistance Program, 201 E. Colorado St., Glendale, CA 91205

Քանակը սահմանափակ է, և դրանք դիմորդներին կբաժանվեն «առաջին դիմողին առաջինը սպասարկելու» հիմունքով։

Օդափոխիչները կառաքվեն տներ, որպեսզի դիմորդները շարունակեն հետևել «Տանն ավելի ապահով է» հրամանին։