City of Glendale, CA
Home MenuCOVID-19: Տանտերեր /բնակիչներ
Արտակարգ Իրավիճակի Հրաման
ՎՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ
Երեքշաբթի, 2020թ.-ի Սեպտեմբերի 29-ին, Գլենդելի քաղաքային խորհուրդը քաղաքապետարանի փաստաբանին հանձնարարեց վերանայել Գլենդելում Վտարումների Ժամանակավոր Հետաձգման (մորատորիում) մասին հրամանագիրը՝ չվճարված վարձի մարման ժամկետը համապատասխանեցնելու Ներկայացուցիչների տան թիվ 3088 օրինագծին (Վարձակալ, տանտեր եւ Փոքր տան տերերի Աջակցության եւ Կայունացման 2020 թ.-ի Որոշում), որն ուժի մեջ է մտել 2020 թվականի Oգոստոսի 31-ից:
Վտարումներ Բնակելի տներից.
Ներկայացուցիչների տան Թիվ 3088 օրինագծով («AB 3088»), Գլենդելում բնակարանից վտարման հետաձգման ժամկետը, որ ըստ փոփոխման լրանալու էր 2020 թվականի օգոստոսի 31-ին, կփոփոխվի այնպես, որ չվճարված վարձի մարման ժամկետը համապատասխանի AB 3088 որոշմանը:
Ահա այն, ինչի մասին պետք է տեղյակ լինեք՝
Եթե Դ ուք չեք կարողացել վճարել ձեր ամբ ողջ վարձը կամ դրա մի մասը 2020 թվականի Մ արտի 1- ից մինչ եւ 2020 թվականի Օ գոստոսի 31- ն ընկած ժամանակահատվածում ՝
- Եթե տանտերը ձեզ տալիս է «վճարել կամ դուրս գալ բնակարանից» տեղեկանքը, նա պետք է ծանուցագիր ներկայացնի, որտեղ բացատրում է ձեր իրավունքներն ու պարտականությունները: («Վճարել կամ դուրս գալ» ծանուցագիրը, տանտիրոջ կողմից ձեզ տրվող տեղեկանք է, ինչը որոշակի ժամանակ է տալիս մարելու ձեր կողմից չվճարված վարձը, որը պարտք եք, կամ ազատելու բնակարանը:]
- Ձեզ չեն կարող վտարել, ԵԹԵ վերադարձնեք COVID-19-ով պայմանավորված ֆինանսական խնդիր ունենալու մասին հայտարարագիրը՝ ստորագրված սուտ վկայության համար նախատեսված տուգանքի գիտակցումով, եւ վերադարձնեք «վճարելու կամ բնակարանից դուրս գալու մասին» ծանուցագիրը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Ձեր տանտերը պետք է Ձեզ տրամադրի այս հայտարարագիրը՝ լրացնելու եւ ստորագրելու համար, եւ այն պետք է լինի ձեր վարձակալության պայմանագրի լեզվով:
Շատ կարեւոր է, որ ստորագրված հայտարարագիրը Դուք տրամադրեք 15 աշխատանքային օրվա ընթացքում, հակառակ դեպքում՝ ձեր դեմ կարող է հարուցվել վտարման վարույթ:
• Եթե ձեր ընտանեկան եկամուտը կազմում է ձեր վարչաշրջանում ընդունված տնային տնտեսության միջին եկամտի 130 տոկոսից ավելին, եւ 100,000 դոլարից ավեիլ է, ձեր տանտերը կարող է պահանջել COVID-19-ի պատճառով Ձեր ունեցած դժվարությունների մասին ապացույց, ինչը կլինի հայտարարագրին աջակցող փաստաթուղթ: Դրա օրինակ կարող է լինել Ձեր հարկային հայտարարագիրը, աշխատավարձի մասին հաշվետվությունն ու ձեր գործատուի կողմից տրված հավաստագիրը, եւ այս կարգի այլ փաստաթղթեր:
• Եթե չեք կարող հայտարարագիրը ձեր տանտիրոջը տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, դուք դեռ հնարավորություն ունեք այդ հայտարարագիրը ներկայացնել դատարան` նմանատիպ պաշտպանության համար, եթե այն չներկայացնելու «հիմնավոր պատճառ» նշեք:
«Հարգելի պատճառներ» են հանդիսանում օրինակ՝ սխալները, վրիպումները, անակնկալը, կամ արդարացվող անուշադրությունը, ինչպես բացատրվում է Կալիֆորնիայի Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքում:
• Եթե Քաղխորհուրդն ընդունի վերանայված Արտակարգ հրամանը՝ փոխելով անցյալում ժամանակին չվճարված վարձի մարման ժամանակացույցը եւ այն համապատասխանացնելով AB 3088-ի հետ, ապա 2020 թվականի Մարտի 1-ից մինչեւ Օգոստոսի 31-ը չվճարված վարձի մարումը կսկսվի 2021 թվականի Մարտի 1-ից եւ կպահանջվի մարել հավասարաչափ 12 ամսեկան վճարումներով:
Եթե դուք ի վիճակի չէիք վճարել ձեր ամբողջ վարձը կամ դրա մի մասը 2020 թ. - ի Սեպտեմբերի 1- ից մինչ եւ 2021 թվականի հունվարի 31- ը ընկած ժամանակահատվածում ՝
- Կիրառելի են վերոնշյալ բոլոր իրավունքներն ու պարտականությունները
- Բացի այդ, մինչեւ 2021 թվականի Հունվարի 31-ը դուք պետք է մարեք 2020 թվականի Սեպտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի Հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում պահանջվող վարձի առնվազն 25%-ը:
Դուք կարող եք դա անել` վճարելով առնվազն 25% յուրաքանչյուր ամիս, կամ վճարել այդ ժամանակահատվածի ձեր վարձի 25%-ին համապատասխան ամբողջ գումարը, կամ այլ միջոցներով:
Հիմնականը, որ պետք է հիշել, այն է, որ մինչեւ 2021 թվականի Հունվարի 31-ը դուք պետք է մարեք 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի պահանջվող վարձի 25%-ը:
Դուք պետք է տեղյակ լինեք նաեւ՝
- Խնդրում ենք գիտակցել, որ չնայած ստորեւ նշված պաշտպանության ձեւերին, դուք դեռ պարտք եք եւ պետք է վերադարձնեք պանաջված ժամկետի շրջանակներում ձեր չվճարած վարձը տանտիրոջը: 2021 թ.-ի Մարտի 1-ից տանտերերը կարող են վարձակալներին կանչել փոքր հայցերի համար դատարան՝ չվճարված վարձի պարտքը վերադարձնելու համար, անկախ նրանից, թե որքան է վարձակալը պարտք:
- Նաեւ խնդրում ենք հասկանալ, որ ինչ էլ որ լինի, 2021 թվականի Փետրվարի 1-ից սկսած, դուք պետք է վճարեք ձեր վարձն ամբողջությամբ՝ վտարումից պաշտպանված լինելու համար:
- Մինչև 2021 թ. Փետրվարի 1-ը տանտերը կարող է վտարել վարձակալին միայն այն դեպքում, եթե վարձակալն օրինականորեն հիմնավոր պատճառաբանություն չներկայացնի:
o Տանտիրոջ կողմից անօրինական է՝ վարձակալին 30 կամ 60 օրվա վտարման մասին ծանուցում տալ՝ առանց նշելու պատճառը: Սա սովորաբար հայտնի է որպես «առանց պատճառի» վտարում:
o Նշված պատճառը պետք է համապատասխանի օրենքով թույլատրված հիմնավոր պատճառներից մեկին ՝ «արդար հիմքով» վտարմանը:
• Այն տանտերը, ով վարձակալին վտարելու համար իրականացնում է գործողություններ, ինչպես օրինակ՝ վարձակալին դուրս թողնելը, անձնական գույքի հեռացումը կամ կոմունալ ծառայությունների դադարեցումը, իր կողմից պահանջվող դատական գործընթաց անցկացնելու փոխարեն, կարող է տուգանվել 1000-ից 2500 ԱՄՆ դոլարով: Այս տուգանքներն ուժի մեջ են մինչեւ 2021 թվականի Փետրվարի 1-ը:
Առեւտրային տարածքներից վտարման հետաձգում (ԱՎԱՐՏՎԱԾ Է):
- ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի Հունիսի 30-ը
- Վարձակալի անվճարունակ լինելու մասին գրավոր ծանուցում տանտիրոջը պետք է ներկայացվի վարձի վճարման օրից 14 օր առաջ:
- Վարձակալները պետք է փաստաթղթեր տրամադրեն` ցույց տալով վարձը վճարել չկարողանալու պատճառներն ու դրանց առնչությունը COVID-19 համաճարակի հետ:
- Վարձակալները մինչեւ վեց ամիս ժամանակ ունեն՝ հետաձգման ավարտից, 2020 թվականի Հունիսի 30-ից սկսած, մարելու չվճարված ցանկացած վարձ, որ հետաձգել էին COVID-19 հանգամանքների պատճառով:
- Հետաձգման որոշման փոփոխված տարբերակում թույլ է տրվում վեց ամսվա ընթացքում մարել չվճարված վարձը: Սա չի վերաբերվում առեւտրային նպատակով վարձակալողին, որ՝
- Մինչեւ COVID-ը (2020 թ. Մարտի 16-ից առաջ) ուներ Գլենդելի իրավասության ներքո աշխատող 100 կամ ավել աշխատակից
- Հանրային վաճառքով զբաղվող ընկերություններ են:
- Ունեն տասնմեկ կամ ավելի կետեր (վաճառակետ, գրասենյակ) ամբողջ աշխարհում
- Եթե առեւտրային սեփականությունը չի համապատասխանում հրամանի փոփոխված տարբերակում ներկայացված վերոնշյալ չափանիշներին, ընկերությունը երեք ամսվա ընթացքում պետք է մարի յուրաքանչյուր չվճարված վարձ՝ սկսած Հրամանի ավարտվելու ժամկետից (Հունիս 20, 2020): Վարձի մարման հավելյալ բանաձեւ է ընդունվել, որ պահանջում է իրավասություններ չունեցող վարձակալներին երեք ամիսը մեկ մարման շրջանում, մարել չվճարված վարձի առվազն 1/3-ը յուրաքանչյուր ամսվա վերջին, քանի դեռ վարձակալն ու տանտերը համաձայնության չեն եկել վարձի մարման այլ տարբեր ձեւերի մասին: Եռամսյա ժամկետի ավարտին, վարձակալը պարտավոր է վճարել մարվող վարձի մնացած մասը:
Վարձի բարձրաց ման արգել ք/ Վարձի սառեց ում ( Միայն բնակելի վարձատարածքների դեպքում)
- Վարձերը սառեցված են 2020թ.-ի Մարտի 24-ից՝ անկախ այն հանգամանքից, թե վարձավճարի բարձրացման մասին ծանուցում նախկինում երբ է տրվել:
- Տանտերերը չեն կարող վարձի նոր բարձրացման մասին հայտարարել՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը, նույնիսկ եթե բարձրացումը ուժի մեջ է մտնելու հրամանի ժամկետի ավարտից հետո:
- Վարձի յուրաքանչյուր բարձրացում, որի մասին հայտարարվել է 2020 թվականի Մարտի 25-ի եւ արտակարգ հրամանի ժամկետի ավարտի միջակայքում, պետք է վերահրապարակվի երբ Հրամանի ժամկետը կավարտվի:
- Բնակարանի վարձի սառեցումը վերաբերում է Գլենդելում գտնվող, վարձով տրվող բոլոր բնակելի հաստատություններին, բացառությամբ՝ 1995 թ. Փետրվարի 1-ից հետո կառուցված բնակարանների, համալիր բնակելի շինություններում անհատական սեփական բնակարանների (քոնդոմինիում), եւ առանձնատների: Այն նաեւ վերաբերում է սեփական տներին կից բնակելի շինություններին եւ հյուրանոցային սենյակներին, որոնք վարձակալվում են երկար ժամանակով:
- Վարձավճարների բարձրացման արգելքը/վարձավճարների սառեցումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի 2020թ հոկտեմբերի 31-ը.
Վարձավճարը չվճարելու մասին ծանուց ման օրինակ
Վարձակալի՝ վարձավճարը չկատարելու մասին գրավոր ծանուցումը պետք է տանտիրոջը տրամադրել վարձի վճարման ժամկետի օրվանից առաջ: Վարձակալները նաեւ պետք է ներկայացնեն փաստաթղթեր, այնտեղ նշելով վարձը վճարել չկարողանալու իրենց պատճառները եւ դրանց կապը COVID-19 համաճարակի հետ:
COVID-19ի Պատճառով Վարձը Չվճարելու Համար Վտարումից Պաշտպանող Տանտիրոջն ուղղված ծանուցման հետեւյալ ձեւաթերթիկը ներկայացվում է տեղեկատվական/հղման նպատակներով: Վարձակալներն, ըստ սեփական հայեցողության, կարող են օգտագործել ձեւաթերթիկը՝ COVID-19ի պատճառով վարձը վճարելու անկարողության մասին տանտիրոջը տեղեկացնելու համար:
հայերեն
Վարձի սառեցման և վտարման ժամանակավոր արգելքի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել(818) 548-3926 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակգրել՝ Rent@glendaleca.gov հասցեին:
Գլենդելի վտարման մորատորիումը: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:
English հայերեն español 한국어 tagalog
Գլենդելի վտարման արգելքի ընդլայնում `բնակելի տների վարձակալության համար: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:
English Armenian Spanish Tagalog Korean
Գլենդելի վարձավճարների բարձրացման սառեցնում: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:
English հայերեն español 한국어 tagalog
ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
-Հաղորդակցվեք ձեր տանտիրոջ հետ ձեր անվճարունակության վերաբերյալ, եթե COVID-19-ը ազդել է ձեր եկամտի վրա:
-Տանտիրոջ կամ մենեջերի կողմից ծանուցումները մի անտեսեք:
-Վարձակալները պատասխանատու են բոլոր օրենքով սահմանված տան վարձերի համար:
ՏԱՆՏԵՐԵՐԻ ԵՎ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
-Վտարման հետաձգման ժամանակաշրջանում աշխատեք վարձակալների հետ:
-Հաղորդակցվեք վարձակալի հետ նրանց անվճարունակության վերաբերյալ:
-Ուժի մեջ վտարման հետաձգումը մի անտեսեք:
-Շնորհակալություն ձեր վարձակալներին տեղահանումից խուսափել օգնելու համար:
Այս հետաձգման վերաբերյալ գործողություններն ու գործընթացները կարող են փոխվել, և դրանք համապատասխանաբար կթարմացվեն:
Տան վարձի սառեցման և վտարման հետաձգման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (818) 548-3926 հեռախոսահամարով կամ նամակ գրել Rent@glendaleca.gov հասցեին: