Ստեղծագործական բիզնես լուծումներ

Print
Share & Bookmark, Press Enter to show all options, press Tab go to next option

Այս օրերին  գերիշխում է հնարամտությունը, քանի որ «Տանը ավելի ապահով է» հրամանները մեզ ստիպում են այլ կերպ վարել բիզնեսը: Ահա տեղական 5 ընկերություններ, որոնք ստեղծագործական եղանակներ են գտել՝ իրենց հաճախորդների հետ ապահով և առողջ եղանակով կապ հաստատելու համար:

1. It Takes a Village Kids -- FaceTime –ով գնումներ

2317 Honolulu Ave Suite B, Montrose, CA 91020

(818) 957-2200

«It Takes a Village Kids»-ը յուրահատուկ մանկական խանութ-բուտիկ է, որը ներկայացնում է ոճային և զվարճալի մանկական իրեր, որոնք երեխաներին հիանալի տեսք և զգացողություն են հաղորդում: Այս բուտիկը, որը գտնվում է Մոնթրոզի առևտրի զբոսայգում, Գլենդելում բացվել է 2012 թ.-ին: Այժմ, երբ գործում է #saferathome («տանն ավելի ապահով է») հրամանը, իրենց հաճախորդներին գնումներ կատարելու նույն հնարավորությունը ընձեռնելու համար, «It Takes a Village Kids»-ն առաջարկում է «FaceTime-ով գնումների հանդիպումներ»: Այս հանդիպումները հաճախորդներին հնարավորություն են տալիս տեսնել, թե ինչ են գնում՝ հարմարավետ մնալով իրենց տներում։ Ընտրված ապրանքներն այնուհետև հասանելի կլինեն անվճար ուղարկման, անվճար առաքման կամ ճամփեզրից վերցնելու համար։

 

2.Class UFC Gym Glendale – Առցանց ուղիղ եթերում մարզումներ

107 W Wilson Ave, Glendale, CA 91203

(818) 804-5455

«Class UFC Gym»-ը #MyGlendale-ում նոր բիզնեսներից մեկն է: UFC Gym-ը, որը բացվեց 2020 թ. հունվարին, ձգտում է «ֆիթնեսի ոլորտին ներկայացնել բռնցքամարտի և բարձր ինտենսիվության ընդմիջումով մարզումների ժամանակակից մոտեցում»: Այս նպատակին հասնելու համար «Class UFC»-ն ներկայացնում է «Տնային դպրոցի դասերը», որն, ըստ էության, ուղիղ եթերում վիրտուալ մարզման դաս է՝ մարզչի հետ: Մարզասրահն առաջարկում է անվճար փորձել իրենց «Տնային դպրոցի դասերը»:

 

3.Dream Cars Auto Sales — Առցանց ընթացակարգ և մեքենայի առաքում

400 S Central Ave, Glendale, California

(818) 543-0063

 

«Dream Cars Auto Sales»-ը, որը հիմնադրվել է 1999 թվականին, #MyGlendale- ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընտանեկան բիզնես է: «Dream Cars»-ը մասնագիտացած է շքեղ օգտագործված տրանսպորտային միջոցների և նոր ավտոմեքենաների վարձակալության մեջ: Ձեր երազանքի մեքենան արագ և անվտանգ ձևով ձեռք բերելու հարցում Ձեզ օգնելու համար նրանք ապահովում են ամբողջովին առցանց ընթացակարգ: Հաճախորդները հնարավորություն ունեն իրենց մեքենան ուղիղ տեղափոխել իրենց տուն: Բոլոր անհրաժեշտ թղթաբանությունը կարելի է կատարել էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ DreamCarsLeasing.com։

 

4.Kendyl Young at Diggs — Վիրտուալ բաց դռների օր

3819 Ocean View Blvd., Montrose, CA91020

(818) 396-7588

«Diggs Realty»-ի հիմնադիր Քենդիլ Յանգը ստեղծագործական մոտեցում է գտել ավանդական «Բաց դռների օրվա» գաղափարի շուրջ: Խրախուսելով մարդկանց հետևել #saferathome («տանն ավելի ապահով է») հրամանին՝ Յանգը հաճախորդներին թույլ է տալիս վիրտուալ եղանակով փնտրել իրենց հաջորդ տունը: Դա հնարավոր է դարձել Ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսանյութերի միջոցով, որտեղ Յանգը շրջում է տանը և առցանց պատասխանում իր հաճախորդների հարցերին: Յանգի նպատակն այս վիրտուալ փորձով իրական բաց դռների օրվա փորձը վերապատկերելն է։  Իր առցանց շրջագայության միջոցով նա իր հաճախորդներին է ցուցադրում առանձնասենյակները, որոշակի սենյակներ և նույնիսկ հարցումներ է անում անմիջական հարևաններից:

 

5.ggDelivery — Ցանկացած իրերի առաքում՝ 4 ժամվա ընթացքում

(818) 570-1414

Նոր #saferathome («տանն ավելի ապահով է»)  հրամանի պայմաններում «ggDelivery»-ն հանձն է առնում Գլենդել համայնքին տրամադրել չափազանց արագ առաքման ծառայություններ: Կենտրոնացնելով Գլենդել համայնքին ծառայելու իրենց բոլոր ջանքերը՝ «ggDelivery»-ն Գլենդելում առաջարկում է ըստ պահանջի առաքման ծառայություն՝ ցանկացած խանութից ցանկացած ապրանքի համար՝ չորս ժամվա ընթացքում: Նույն օրը առաքման տարբերակը կառաջարկվի միայն առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 7-ը պատվիրված ապրանքների համար: Գնումներից հետո «ggDelivery»-ն ուղարկում է հղում՝ վճարումը կատարելու համար՝ առաքումից անմիջապես առաջ։  

 

Ի՞նչ այլ ստեղծարար բիզնես գաղափարներ եք տեսել եք Գլենդելում՝ #COVID-19-ի ընթացքում: Ուղարկեք ձեր գաղափարները jbandek@glendaleca.gov էլեկտրոնային հասցեին։